Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օրն է

Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օրն է
04.02.2015 | 12:50

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: 2015 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունն աշխարհի տարբեր երկրներում կիրականացնի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված քարոզարշավ` «Մենք դա կարող ենք» խորագրով: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել առողջապահական կարևոր այս խնդրի և դրա հաղթահարման վրա:
ԱՀԿ հաշվարկներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 20 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն: Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը բնակչության բժշկակենսաբանական և սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրներից է: Ամեն տարի չարորակ նորագոյացությունների պատճառով հաշմանդամ է ճանաչվում մոտ 2700 մարդ: Հայաստանի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունը երկրորդ տեղում է` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո (20.08%):
Քաղցկեղը չարորակ հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է: Այն էպիթելային հյուսվածքից զարգացող ուռուցք է, որն առաջանում է, երբ ախտահարված բջիջը ոչ նորմալ ձևով է բաժանվում` աստիճանաբար նպաստելով նախաքաղցկեղային վիճակի զարգացմանը` հետագայում դառնալով ուռուցք: Ըստ հիվանդություների միջազգային դասակարգչի գոյություն ունեն քաղցկեղի 100-ից ավելի տեսակներ:
Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնների վնասակար ազդեցությունները: Այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիր` նպատակ ունենալով վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդությունները, այդ թվում` արգանդի պարանոցի քաղցկեղը: Ծրագրի շրջանակում 2015թ. հունվարից 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել իրենց սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով:
ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան բուժում է ստանում շուրջ 11 հազար հիվանդ, իրականացվում է 3500 վիրահատություն, 5600 հիվանդ ստանում է քիմիաթերապիա, 1500 հիվանդ` համակցված ճառագայթային բուժում:
Նշենք, որ Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագիրն ընթացքի մեջ է: Ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում քաղցկեղի դեմ առավել արդյունավետ պայքար ծավալել, կազմակերպել առավել որակյալ բուժօգնություն:

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ